Կատարվեց այն, ինչ իրողությունների տրամաբանական զարգացումների շրջանակում էր. Պորտուգալիայի ընտրանին հաղթեց Չեխիայի հավաքականին ու միանգամայն արդարացիորեն դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Առաջ գնա առանց վախենալու։ Մի՛ մտածիր քո առջև փռված Կարմիր ծովի մասին։
Վստահ եղիր, որ երբ հասնես դրան, ջրերը կբաժանվեն, և դու կանցնես ու կմտնես խոստացած ազատության երկիրը։
«Պիտսբուրգի» ու Ռուսաստանի հոկեյի ազգային ընտրանու հարձակվող Եվգենի Մալկինը հյուսիսամերիկյան հոկեյի ավարտված մրցաշրջանի արդյունքով ճանաչվել է Հոկեյի ազգային լիգայի լավագույն հոկեյիստ: Նա դարձել է ևս երկու մրցանակի տեր` դառնալով յուրօրինակ հեթ-տրիկի հեղինակ:
Այս անգամ «թռչող ափսեների զոհ» է դարձել բասկետբոլի Կուբայի ազգային հավաքականի հինգ խաղացող: Նրանք չեն ներկայացել Նիկարագուայի ընտրանու հետ պատասխանատու խաղին: Չներկայանալն ինչ-որ տեղ ոչինչ. խնդիրը բարդանում է նրանով, որ ընդհանապես տեղեկություն չկա նրանց որտեղ գտնվելու մասին:
Կազանում անցկացվող շախմատի գրան պրիի մրցաշարում Էլինա Դանիելյանը նկատելիորեն դանդաղեցրեց տեմպերը` կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը: Այս անգամ` Ալիսիա Գալյամովայից, ով այնքան էլ կայուն մրցելույթներով աչքի չի ընկնում մրցաշարում:
Ֆինանսների փոխնախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ մեզ հետ զրույցում դոլարի արժևորումը պայմանավորեց միջազգային ֆինանսական և արժեթղթերի շուկայում ընթացող գործընթացներով։
«Բարսելոնից» հռչակավոր Պեպ Գվարդիոլայի հեռանալուց հետո շատերը հավանական են համարում նաև Լեոնել Մեսիի հեռանալը: Դժվար չէ այս լուրերը տարածողների մեջ տեսնել ոմանց ականջները, որոնք բավական հասցեական են:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...